Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուրախ եմ, որ 7 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի չեմպիոն ունեցանք». Արթուր Գևորգյան

23:20, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
«Ուրախ եմ, որ 7 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի չեմպիոն ունեցանք». Արթուր Գևորգյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 15-ից 24-ը Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությանը նվաճել է 1 ոսկե մեդալ: 64 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Հովհաննես Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ամփոփել է մեր մարզիկների մասնակցությունը. «Հավաքականը լավ պատրաստված էր մեկնել Եվրոպայի առաջնությանն, ինչի վառ ապացույցն է մեր մարզիկների տպավորիչ ելույթները: Հաջողության հասնելու մեծ շանսեր ուներ նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, սակայն, մրցավարների կասկածելի որոշումների արդյունքում, հաղթանակը շնորհվեց մրցակցին՝ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Եվգենի Տիշչենկոյին: Համոզված եմ, որ Մանասյանի հաղթանակները դեռ առջևում են։ Շնորհավորում եմ Հովհաննես Բաչկովին, մարզչական շտաբին և ամբողջ հայ ազգին: Ուրախ եմ, որ 7 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի առաջնությանը կարողացանք ոսկե մեդալ նվաճել: Հովհաննես Բաչկովը մեր փորձառու բռնցքամարտիկներից է, բայց ամեն անգամ վերջին պահին ինչ-որ բան նրան խանգարում էր հաջողության հասնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում: Այս հաղթանակը մեր մարզիկի երկարատև ու քրտնաջան, ինչպես նաև ֆեդերացիայի հետևողական աշխատանքի արդյունքն է»,- նշել է Գևորյանը՝ ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում:

4882 | 0
Facebook