Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է չեղարկել Թրամփի միգրացիոն հրամանագրի արգելափակումը

22:15, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է չեղարկել Թրամփի միգրացիոն հրամանագրի արգելափակումը

ԱՄՆ գերագույն դատարանը համաձայնել է դիտարկել բողոքարկումը երկու ստորին ատյալնների որոշոմների վերաբերյալ, որոնք արգելափակել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերը՝ վեց մերձավորարևելյան երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին, փոխանցում է РИА Новости-ն։
     Գերագույն դատարանը համաձայնել է քննել գործը ըստ էության, քանի որ դա պահանջում է Թրամփի վարչակազմը: «Մենք, բնականաբար, բավարարել ենք միջնորդությունը ստորին դատարաններում», - ասվում է դատարանի որոշման մեջ
     Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սպայսերը, նախագահի վարչակազմը վստահ է, որ Գերագույն դատարանը հավանություն կտա ներգաղթի հրամանագրին` չնայած ավելի ցածր ատյանների դատարանների որոշումներին:
     Թրամփն իր այս հրամանագրով նպատակ է դրել 90 օրով կասեցնել մերձարևելյան երկրների քաղաքացիների` Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի մուտքն ԱՄՆ: Հրամանագիրը նաև նախատեսում է 120 օրյա արգելք ԱՄՆ-ում փախստականների ընդունման համար։

7625 | 0
Facebook