Ռուսական առաջին անօդաչու ավտոբուսները՝ «MatrЕshka» առաջիկայում կփորձարկվեն Հեռավոր Արևելքում։ Ծրագրվում է այդ ավտոբուսները շահագործել Մոսկվայի խոշոր շրջաններում։ Տրանսպորտային միջոցը նախատեսված է 6 ուղևորի համար։ Շնորհանդեսը տեղի էր ունեցել նախորդ տարի՝ Մոսկվայում։
Ռուսաստանը նախատեսում է թողարկել նաև անօդաչու բեռնատարներ, կոմունալ ծառայություններ մատուցող մեքենաներ։
Նշենք, որ անօդաչու ավտոբուսները վաղուց շահագործվում են Դուբայի, Փարիզի, Պեկինի, Շվեդիայի և խոշոր այլ քաղաքների փողոցներում։