Խնդրում ենք սպասել...

Միջազգային

CNN-ը խստացրել է Ռուսաստանի վերաբերյալ թողարկումների կանոնները

15:25, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
CNN-ը խստացրել է Ռուսաստանի վերաբերյալ թողարկումների կանոնները

Ամերիկյան CNN հեռուստաալիքը որոշել է խստացնել խմբագրության կանոնները` կապված Ռուսաստանին առնչվող թողարկումների հետ, և սա այն բանից հետո, երբ հեռուստաալիքի առցանց էջերում հայտնվեցին չստուգված տեղեկություններ, որոնք հարկ եղան հեռացնել:
     CNN-ի պատասխանատու խմբագիր Մոնայ Ռիչ Բարբիերին իր աշխատակիցներին նախազգուշացում է ուղարկել առ այն, որ ցանկացած ինֆորմացիա, որը կառնչվի Ռուսաստանին, պարտադիր տեղեկացնել հեռուստաալիքի ղեկավարությանը: Նոր կանոններն անխտիր տարածվում են ալիք բոլոր նյութերի վրա, հայտնում է BuzzFeed առցանց պարբերականը:
     «Ոչ ոք չպետք է հրապարակի նյութեր, որոնք վերաբերում են Ռուսաստանին` առանց հարցնելու կա´մ ինձ, կա´մ Ջեյսոնին (CNN փոխնախագահին)»,- գրել է Բարբիերին:
     Սահմանափակումներն ի հայտ են եկել Թրամփի խորհրդականի և ռուս տնտեսագետի հանդիպման հետ կապված սկանդալից հետո:
     Աղբյուրներից մեկն ասել է, որ քննարկվող տեղեկությունները ֆինանսական բնույթի են եղել, թե ինչպես այդ տվյալների օգնությամբ կարելի է ազդել Թրամփի մերձավոր շրջապատի վրա, որոնց նա վստահում է:

7385 | 0
Facebook