Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարի միջազգային օրն է

15:10, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Այսօր թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարի միջազգային օրն է
     Հունիսի 26-ը թմրանյութերի օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:
     Թմրանյութերի և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարն արդեն շուրջ 100 տարվա պատմություն ունի, սակայն առայժմ, ցավոք սրտի, հարցին լուծում չի տրվել, և տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ թմրանյութերի հետ կապված խնդիրների զոհ են դառնում:
     Թմրամոլության խնդիրը Հայաստանում ևս հրատապ է: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6010: Նրանցից 2343-ը ափիոնային թմրամոլներ են, որոնցից 52-ը կանայք, 3665-ը` կանաբինոիդային թմրամոլները, որոնցից 43-ը կանայք, 2-ը՝ կոկաինային թմրամոլներ: Հաշվառվածներից 63%-ը 28-49 տարեկան են, 18% -ը՝ 50-64 տարեկան, 16%-ը՝ 19-27 տարեկան, մնացածը` 65 և բարձր տարիքի և մինչև 18 տարեկան անձինք:
     Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը կազմում է շուրջ 1/4 միլիարդ մարդ, նրանցից 29,5 միլիոն մարդ տառապում է թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներով։
4091 | 0
Facebook