ՔԿՀ-ն՝ Արայիկ Խանդոյանին պատժախուց տեղափոխելու պատճառների մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին օրեր առաջ տեղափոխել էին պատժախուց: Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են. «Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման 2-րդ գլխի 10 և 11-րդ կետերի` ցանկացած կալանավորված անձի, ով մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում են կարանտինային բաժանմունքի` այդ նպատակով նախատեսված խցերում, որտեղ վարչակազմը նրան տեղեկացնում է իր իրավունքների, պարտականությունների, սույն կանոնակարգի, կալանավորման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության մասին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ: Նշենք, որ Ա. Խանդոյանը ևս ստորագրել է սույն կարգի մասին իրազեկված լինելու վերաբերյալ տեղեկանքը, և այն կցվել է նրա անձնական գործին։ |