Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ի՞նչ ենք ուզում՝ նավթի գները բարձրանա՞ն, թե՞ իջնեն»․ Փաշինյանը՝ ֆինանսների նախարարին

11:40, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
«Մենք ի՞նչ ենք ուզում՝ նավթի գները բարձրանա՞ն, թե՞ իջնեն»․ Փաշինյանը՝ ֆինանսների նախարարին
     ԱԺ հանձնաժողովներում մեկնարկած Բյուջե-2016-ի կատարողականի քննարկումների ժամանակ, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց նավթի համաշխարհային գների տատանումների վերաբերյալ․ «Մեր տարբեր բլոկների ներկայացուցիչները տարբեր տրամադրությամբ են խոսում նավթի գների մասին․ տնտեսականի ներկայացուցիչները, կարծես, տխուր են արձանագրում նավթի գների անկումը, որովհետև ՌԴ տնտեսության հետ կապված խնդիրներն ազդում են մեզ վրա, իսկ ավտանգության ոլորտի անդամներն ուրախ են խոսում անկման մասին, որ Ադրբեջանի եկամուտները, նավթադոլարները պակասում են։ Մենք ի՞նչ ենք ուզում՝ նավթի գները բարձրանա՞ն, թե՞ իջնեն»։
     «Տրանսֆերտները մի կողմից մեղմում են հասարակության սոցիալական խնդիրները, բայց պրոբլեմ են առաջացնում, ստեղծում են աշխատելու քիչ հակվածություն, մոտիվացումն՝ աշխատանք կատարելու, քիչ է լինում։ Երկրորդ պրոբլեմը՝ բալանսային աշխատավարձն է բարձրացնում՝ առանց արտադրողականության բարձրացման։ Իհարկե, ցանկանում ենք նավթի ցածր գներ, ու ես իմ կողմից կասեմ, որ ցանկանում եմ ցածր տրանսֆերտներ տեսնել դեպի մեր երկիր, որ տնտեսական աճը ոչ թե դրանով ուղղորդված լինի, այլ՝ արտադրողականությամբ»։
     Ինչ վերաբերում է Ադրբեջանին, բանախոսն ասաց, որ 2014-ի վերջին ու 2015-ի սկզբին այդ երկրում լուրջ խնդիրներ առաջացան՝ փոխարժեքը հարյուր տոկոսով արժեզրկվեց, քանի որ տնտեսության մեծ մասը նավթային հատվածի հետ է կապված։
4271 | 0
Facebook