Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատարը մտադիր է համագործակցել Իրանի հետ` լուծելու համար իսլամական աշխարհի խնդիրները

11:05, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Կատարը մտադիր է համագործակցել Իրանի հետ` լուծելու համար իսլամական աշխարհի խնդիրները

Դոհան մտադիր է զարգացնել համակողմանի հարաբերությունները Թեհրանի հետ և միաժամանակ համագործակցել` լուծելու համար իսլամական աշխարհի խնդիրներն, այդ մասին, ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, հայտարարել է Կատարի պետության Էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում:
     Ըստ հեռուստաալիքի հաղորդագրության, Կատարի Էմիրն ասել է, որ «իր երկիրը պատրաստ է համակողմանի հարաբերությունների զարգացման և համագործակցության Իրանի հետ` լուծելու համար իսլամական աշխարհի խնդիրները, որը գտնվում է դժվարին պայմաններում»:
     Ըստ Էմիրության կառավարության «այդ սխալների ուղղման համար պահանջվում է իմաստություն և երկխոսություն»:
     Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ հույս ունի լուծել տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով: Նա նշել է, որ Կատարի մեկուսացումն արաբական մի շարք երկրների կողմից անընդունելի է Իրանի համար: «Օդային, երկրային և ծովային տարածքները միշտ բաց կլինեն եղբայրական երկրների և հարևան Կատարի համար»,- ասել է Իրանի նախագահը:

6346 | 3
Facebook