Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում կրակոցներ են հնչել

10:25, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Գյումրիում կրակոցներ են հնչել

Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան կրակոցներ են հնչել, որի հետևանքով մի տղամարդ հրազենային վիրավորում է ստացել: «Վիրավորում ստացած երիտասրադը 30-ամյա Գեորգի Հակոբյանն է, նա ունեցել է որովայնի շրջանի հրազենային վնասվածք՝ վնասվել են աղիները: Վիրահատել են, վիճակը կայուն է»,-ասաց Գաբրիելյանը: Վերջինը տեղեկացրեց, որ կրակոցները հնչել են Սայաթ-Նովա փողոցում, թե ինչն է եղել պատճառը, կամ ով է եղել կրակողը, դեռևս պարզ չէ: «Հանգամանքները պարզվում են, դեպքի առչնությամբ քրեական գործ է հարուցվել, քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Գաբրիելյանը:

10260 | 3
Facebook