ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը, թվիթերյան իր էջում հայտնել է, որ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը շուտով կթողնի աթոռը:
«Կիսլյակը պատրաստվում է հեռանալ ռուսական դեսպանությունից: Նրան ամենայն բարին եմ ցանկանում: Երբ պետական ծառայության մեջ էի, նրա հետ աշխատելը հաճելի էր, նույնիսկ երբ մենք տարաձայնություններ էինք ունենում այս կամ այն հարցի շուրջ»,- գրել է նա:
Ռուսական կողմը դեռևս չի արձագանքել այս տեղեկատվությանը:
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին տարածվել, որ Թրամփի փեսան ՌԴ դեսպանի միջոցով Կրեմլի հետ կապի ալիք է ստեղծել, ավելին, նրանք նաև գաղտնի հանդիպումներ են ունեցել: