Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Սպայկա»-ն փակել է Կրասնոդարի մեծածախ շուկաներից մեկը՝ ծիրան արտահանողների համար

20:00, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
«Սպայկա»-ն փակել է Կրասնոդարի մեծածախ շուկաներից մեկը՝ ծիրան արտահանողների համար
     «Սպայկա» ընկերությունը (որին կառավարությունն ավելի քան 160 հեկտար հող նվիրաբերեց օրեր առաջ), ասում են՝ օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել է» Կրասնոդարի մեծածախ շուկաներից մեկը՝ բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտահանողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկա»-ից են միայն ծիրան ընդունելու, ինչի դիմաց ընկերությունը մեծ գումարներ է վճարել տնօրինությանը: ՀՀԿ-ականները շտապում են հերքել մենաշնորհի մասին լուրերը, մինչդեռ նոր գրառումներ են հայտնվում «Ֆեյսբուք»-ում, որ «Սպայկա»-ն ոչ միայն Կրասնոդարի, այլև խոշոր այլ քաղաքների մեծածախ շուկաներ է փակել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
30376 | 0
Facebook