Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻՖԱ-ն հերքել է Ռուսաստանի հավաքականի՝ դոպինգ ընդունելու մասին լուրերը

16:30, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
ՖԻՖԱ-ն հերքել է Ռուսաստանի հավաքականի՝ դոպինգ ընդունելու մասին լուրերը

ՖԻՖԱ-ն հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի՝ 2014-ի աշխարհի առաջնությանը մասնակցած անդամները դրական դոպինգ-թեստեր են հանձնել։

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, մեզ և արյուն է հանձնել՝ դոպինգ-վերահսկողության շրջանակներում։ Մինչ այս պահը բոլոր արդյունքները բացասական են։ Ավելին, 2014-ի աշխարհի առաջնությանը մասնակցած բոլոր ֆուտբոլիստներն, այդ թվում նաև Ռուսաստանի հավաքականի անդամները, դոպինգ-թեստեր են հանձնել մրցաշարից առաջ և մրցաշարի ընթացքում։ Բոլոր դոպինգ-փորձանմուշները բացասական են եղել։ Բոլոր փորձանմուշները հետազոտվել են WADA-ի կողմից որակավորում ունեցող Լոզանի հակադոպինգային լաբորատորիայում»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

6784 | 0
Facebook