Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են Թբիլիսիում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վիրավոր ուղևորների անունները

14:20, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
Հայտնի են Թբիլիսիում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վիրավոր ուղևորների անունները
     Հայտնի են դարձել Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վիրավորների անունները: Նրանք են Մարգարիտա Մարտիրոսյանը (60 տ), Բարբարա Պետրոսյանը (60 տ) և Մարգարիտա Կիրիևան (78 տ): Մարգարիտա Մարտիրոսյանն ու Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
     Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունիսի
     25-ին, ժամը 11:08-ին, Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին վթարի էր ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը: Վթարի ժամանակ ավտոբուսում եղել են 30-ից ավելի ուղևորներ:
10227 | 0
Facebook