Պակիստանի Փենջաբ նահանգում բենզատար տանկերի բռնկման հետևանքով 148 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովստի»-ին:
Ավելի վաղ նշվում էր, որ առնվազն 123 մարդ զոհվել է, ևս 40-ը վիրավոր է, որոնց տեղափոխել են հիվանդանոցներ՝ մարմնի 70 տոկոս այրվածքով:
Հայտնի է, որ նավթային տանկերը շրջվել է, ինչից հետո դրանում եղած վառելիքն սկսել է արտահոսել: Ենթադրվում է, որ բռնկումը սկսել է հարևանությամբ ծխող մարդկանց պատճառով:
Կրակի բռնկումից հետո տասնյակ մեքենաներ՝ այդ թվում նաև 75 մոտոցիկլետ, վառվել են: