Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դատախազության աշխատողներին պարգևատրելու համար փող կա, սակայն միջպետական, այլընտրանք չունեցող ավտոճանապարհը նորոգելու համար՝ ոչ». Ոսկան Սարգսյան

01:05, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
«Դատախազության աշխատողներին պարգևատրելու համար փող կա, սակայն միջպետական, այլընտրանք չունեցող ավտոճանապարհը նորոգելու համար՝ ոչ». Ոսկան Սարգսյան
     Հայաստանը աբսուրդի երկիր է: Միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը քանդվել է, կառավարությունը փող չի տալիս այն հիմնանորոգելու համար,40 տոննանոց,բեռնված ֆուռերը ավերել են «կյանքի ճանապարհը»: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացրել ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած նախագիծը, որով ՀՀ դատախազությանը հատկացվել է 150 միլիոն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդից: 150 միլիոն դրամը դատախազությունը կօգտագործի իր աշխատողներին պարգեւատրելու նպատակով: Դատախազության աշխատողներին պարգեւատրելու համար փող կա, սակայն միջպետական, այլընտրանք չունեցող ավտոճանապարհը նորոգելու համար՝ ոչ: Սա արդեն Հայաստան պետության վախճանն է:
7141 | 0
Facebook