Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գառնիում ավտոմեքենան սահել է ձորը. վարորդն ու ուղևորները տուժել են

15:00, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Գառնիում ավտոմեքենան սահել է ձորը. վարորդն ու ուղևորները տուժել են

Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին փոխանցում են ԱԻՆ մամուլի բաժնից:
     Պարզվել է, որ «ՎԱԶ 21010» մակնիշի 35 AR 246 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 5մ), ինչի հետևանքով վարորդին և երկու ուղևորին տեղի ուժերով տեղափոխել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

6884 | 0
Facebook