Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում բռնցքամարտիկ է սպանվել

14:45, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Մեքսիկայում բռնցքամարտիկ է սպանվել

Մեքսիկացի բռնցքամարտիկ Ուլիսես Ուետո Էլիսալդեն սպանվել է Մեխիկոյի մարզասրահներից մեկի մոտ։ 33-ամյա մարզիկը դուրս է եկել մարզումից հետո և նրա վրա դիմակավորված երկու անհայտ անձ է հարձակվել։ Նրանք կրակել են մարզիկի վրա և մոտոցիկլով լքել դեպքի վայրը։ Էլիսալդեն տեղում մահացել է։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Օրինապահ մարմինները նշել են, որ հարձակումը կապված է հանցավոր խմբավորումների հետ։

17693 | 0
Facebook