Լուսանկարներում պատկերված հայրերը կերակրում ու կրթում են իրենց երեխաներին. Երևանում բացվեց «Հայ և շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսը
Հունիսի 23-ին Երևանում բացվեց «Հայ և շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսը: Երևանում բացվեց «Հայ և շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսը «Երեխաների մասին հոգ տանելը հավասարապես նաև հոր պատասխանատվությունն է: Այս լուսանկարներում պատկերված հայրերը ցույց են տալիս, թե ինչպես են ժամանակ անցկացնում իրենց երեխաների հետ, կերակրում ու կրթում նրանց, նեցուկ հանդիսանում, որպեսզի երեխաները մեծանան ու դառնան հավասարակշռված անձինք և ներդրում ունենան իրենց համայնքներում»,- նշում է Նիզիբլյանը։ Հայ հայրերի՝ իրենց երեխաների հետ անցկացրած պահերը պատկերել է երկու երեխայի հայր, լուսանկարիչ Արեգ Բալայանը: Արեգ Բալայանն ու Րաֆֆի Նիզիբլյանը նախագծի համար ընտրել են Երևանում բնակվող հայ հայրերի: Թեև ընտրված նկարները, միգուցե, չեն ներկայացնում հայ հոր կերպարն ամբողջությամբ, դրանք պատկերում են տղամարդկանց տեսակը, ովքեր ամբողջապես վայելում են հայրության բերկրանքն ու առօրյան: Նախորդ շաբաթ լուսանկարները ցուցադրված էին Հայաստանի ազգային պատկերասրահում, սակայն թեման հասարակության ավելի լայն զանգվածների ներկայացնելու համար կազմակերպիչները որպես ցուցահանդեսի անցկացման վայր ընտրեցին Երևանի մետրոպոլիտենը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 8-ը Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում։ |