Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է

16:10, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմում զոհված Արթուր Գևորգյանն այսօր կդառնար 20 տարեկան: Ծառայել է Ջաբրայիլի զորամասում: Վերջինը ընտանիք հետ միասին ապրում էր Ռուսաստանում, ծառայության անցնլու նպատակով եկել էր Հայաստան:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլյան պատերազմի օրերին Արթուր Գևորգյանը անհետ կորած էր համարվում, օրեր անց հակառակորդը հայկական կողմին հանձնեց նրա մարմինը:
     «9 ամիս էր ինչ ծառայում էր, վերջին անգամ ծնողները նրա հետ խոսել են մարտի 31-ին, ասել էր, որ բարձրանում են դիրքեր, ամեն ինչ լավ է լինելու, իր մասին չմտածեն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արթուրի հարազատներից մեկը:

4518 | 0
Facebook