Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բարեկամություն» պետական պարախմբի հոբելյանական երեկոն ՝ Օպերային թատրոնում

17:30, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
«Բարեկամություն» պետական պարախմբի հոբելյանական երեկոն ՝ Օպերային թատրոնում

Հուլիսի 5-ին` Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բարեկամություն» պետական պարախմբի հիմնադրման 30-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական երեկոն։
     Ծրագրում՝ «Բարեկամություն» խմբի և Եվրոպայից հրավիրված առաջատար բալետային արտիստներ Մարիկո Կիդայի, Վահե Մարտիրոսյանի (Շվեդիա) համատեղ ելույթը և «Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերան։
     Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի արքայական բալետի մենապարող՝ Արսեն Մեհրաբյանին է, իսկ ներկայացման լիբրետոն ՝ ՀՀ ժող. արտիստ Նորայր Մեհրաբյանը։
     Բեմանկարիչը՝ Յուրի Ժուկովն է, զգեստների նկարիչը՝ Ռուբինէ Հովհաննիսյան։ Արա Գեղեցիկի դերում՝ ՀՀ Վաստակավոր արտիստ, Բավարիայի պետական թատրոնի մենակատար՝ Տիգրան Միքայելյանն է, Շամիրամի դերում ՝ Աննա Քալաշյանը։

3951 | 0
Facebook