Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ջրաշենում կրքերը հանդարտվել են, և ծիրանն այսօր մթերվում է 400-500 դրամով». ջրաշենցի

14:05, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
«Ջրաշենում կրքերը հանդարտվել են, և ծիրանն այսօր մթերվում է 400-500 դրամով». ջրաշենցի

Ջրաշենում ծիրան մթերող գյուղացիները մթերող ընկերությունների հետ ընդհանուր համաձայնության են եկել: Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղացիներից Վանիկը: «Ջրաշենում կրքերը հանդարտվել են և ծիրանն այսօր մթերվում է 400-500 դրամով: Երեկ մեր բողոքի ակցիան որևէ օգուտ չտվեց: Մթերող կազմակերպությունների տերերը մեզ ասում են` չեք ուզում էժան մթերել, մենք ուրիշ գյուղից ծիրան կգնենք: Մեզ դրեցին երկու քարի արանքում ու մենք ստիպված ենք ծիրան մթերել»,- ասաց մեր զրույցակիցը:
     Նրա խոսքով` մթերման գինը էժան է, բայց այլ ելք չունեն: «Էժան ա, իրենք էդ են առաջարկում: Հետաքրքրվել ենք, որ ողջ Արարատյան դաշտավայրում են ծիրան մթերողները էդքան էժան գնով գնում: Շուկաներում էլ այսօր, որ շրջեք կտեսնեք ծիրանի գինը կտրուկ իջել է: Ի՞նչ անենք, պետք է հարմարվենք, միշտ էլ գյուղացին է տուժում»,-ասաց Վանիկը:
     Հիշեցնենք, որ երեկ Ջրաշեն գյուղի բնակիչներն՝ ի նշան բողոքի, փակել էին Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը: Բողոքելու հիմնական պատճառն այն էր, որ ծիրանի մթերման գինը կտրուկ իջեցրել են:

5214 | 1
Facebook