Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ ավտոբուսը կողաշրջվել է,14 զինծառայողներ վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ

10:35, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
ՊՆ ավտոբուսը կողաշրջվել է,14 զինծառայողներ վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ավտոբուսում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ, որից 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
     Այս պահին բոլորը գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Վթարի պատճառը եղել է գյուղամիջյան ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունները, և վարորդը, խույս տալով նախրից, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և այն կողաշրջվել է։

8756 | 0
Facebook