Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պարացետամոլն ազդում է մոր արգանդում տղա երեխաների զարգացմանը

02:15, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Պարացետամոլն ազդում է մոր արգանդում տղա երեխաների զարգացմանը

Դանիացի կենսաբանները հայտնաբերել են, որ պարացետամոլի օգտագործումը հղիության ընթացքում կարող է խախտել պտղի գեների և սպիտակուցներ աշխատանքը` կապված արական հորմոնների և վարքագծի զարգացման ծրագրի հետ. Այս մասին հրապարակվել է Reproduction ամսագրում:

«Անձամբ ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ նախքան դեղահաբ ընդունելը, պետք է մտածեն: Այսօր մենք հաճախակի ընդունում ենք պարացետամոլ` մոռանալով, որ նրանում, ինչպես նաև մյուս դեղորայքում, կան կողմնակի ազդեցություններ: Մյուս կողմից, եթե դուք հիվանդ եք, ապա անշուշտ, պետք է բուժման համար համապատասխան դեղորայք ընդունեք: Ամեն դեպքում, հիվանդ մոր օրգանիզմն ավելի մեծ վնաս է հասցնում պտղին, քան պարացետամոլը»- ասել է Կոպենհագենի համալսարանի գիտնական Դավիթ Քրիստենսենը:

18188 | 0
Facebook