Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցները՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքներին

17:05, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցները՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքներին
     Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ ԿԱ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում և կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հանգամանքով: Նախարարի խոսքով, տվյալ որոշմամբ Ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետևանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում է զոհված ազատամարտիկների և զինծառայողների անօթևան ընտանիքների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Նախարարի խոսքով, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը բյուջետային ծրագրով այս հարցը լուծում է 500 մլն դրամի շրջանակում, այս փոփոխությյամբ, կատարելով ՀՀ նախագահի հանձնարարականը, նշված բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի: Հաջորդ տարի ծրագիրը կուղղվի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրների լուծմանը:
4530 | 0
Facebook