Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դիետոլոգները պարզել են սուրճ խմելու ամենահարմար ժամերը

01:10, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Դիետոլոգները պարզել են սուրճ խմելու ամենահարմար ժամերը

Ավստրալիացի դիետոլոգը կարծում է, որ միշտ չէ, որ հնարավոր է ցանկալի ազդեցությունն ստանալ սուրճ խմելիս: Նրա խոսքով, յուրաքանչյուր ոք, ով առավոտյան խմում է սուրճ առանց հստակ ժամի, նրա վրա այն ազդում է ոչ այնքան բարերար:

Օրինակ, սուրճի սիրահարների մեծամասնությունը սխալ կերպ է այն օգտագործում, ինչի հետևանքով էլ այն բացասական ազդեցություն է ունենում մարդու աշխատունակության վրա: Հետևաբար, փորձագետները խորհուրդ չեն տալիս խմել սուրճն առավոտ շուտ, արթնանալուց անմիջապես հետո, քանի որ առավոտյան մարդու օրգանիզմում առկա է կորտիզոլի առավելագույն քանակություն (կորտիզոլը հորմոն է, որն օգնում է մարմնին մոբիլիզացնել էներգիան, բացի այդ, այն բարձրացնում է ադրենալինի մակարդակը)։

Փորձագետի պնդմամբ, սուրճ խմելու լավագույն ժամանակը առավոտյան 10:00-ն է, այնուհետև ցանկալի է խմել ժամը 12:00-ին, երբ կարտիզոլի մակարդակն իջնում է, իսկ սուրճն սկսում է նկատելիորեն աշխուժացնել:

16454 | 0
Facebook