Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպե՞ս է 163 հեկտար հողատարածքը հայտնվել «Սպայկա»-ի տնօրինության տակ. «Ելք»-ի անդամը՝ Տարոն Մարգարյանին

16:45, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ինչպե՞ս է 163 հեկտար հողատարածքը հայտնվել «Սպայկա»-ի տնօրինության տակ. «Ելք»-ի անդամը՝ Տարոն Մարգարյանին

Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Ելք» խմբակցություն անդամ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղարկել է հարցում «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 և 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու վերաբերյալ:
     «Հարգելի՛ պարոն Մարգարյան, այսօր՝ հունիսի 23-ին Կառավարությունը հաստատել է Ձեր կողմից ներկայացված «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 և 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու որոշման նախագիծը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ պարզաբանել.
     1. Ե՞րբ է քաղաքապետարան բերվել վերոնշյալ ընկերությունների կողմից առաջարկած ներդրումային ծրագիրը, որը Դուք ներկայացրել եք որպես նախագիծ Կառավարության նիստում սույն թվականի հունիսի 23-ին: 2. Ի՞նչպես են վերոնշյալ տարածքները դարձել Երևան քաղաքի սեփականություն: Արդյոք Երևան քաղաքն այդ հողատարածքը կամ դրա մի հատվածը գնե՞լ է այլ սեփականատերերից: Եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով:
     3. Ի՞նչ տույժեր և տուգանքներ են սահմանված վերոնշյալ ընկերությունների համար նվիրաբերության պայմանագրով սահմանված ներդրումային պայմանները խախտելու դեպքում:
     4. Արդյոք վերոնշյալ հողատարածքը ամբողջությա՞մբ է տրվում որպես նվիրաբերություն, թե՞ 163.8 հա հողատարածքի մի մասն ունենալու է այլ կարգավիճակ»:

6681 | 0
Facebook