Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը

13:10, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը
     Արցախի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Գանձասարի ճանապարհին, խրճիթի տեսք ունեցող այս վայրում Պողոսյանների ընտանիքն Արցախի ավանդական ժենգյալով հացն է առաջարկում անցորդներին, դրա մեջ դնելով նաև իր ջերմությունը: Տիկին Սուսաննան պատմում է, որ իրենց փոքրիկ բիզնեսը գործում է արդեն երեք տարի: Հաճախ զբոսաշրջիկներն ասում են, որ ընտանիքի պատրաստած ժենգյալով հացը մեծ համբավ է վայելում նույնիսկ Միացյալ Նահանգներում:
Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը
Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը

     «Մեր տատիկների ժամանակ, երբ ուտելիքի տեսականին քիչ էր, չէին կարողանում տարատեսակ բաներ պատրաստել, ու մտածում են, որ կարելի է մի խմոր պատրաստել, մեջն էլ խառը կանաչիներ լցնել և մատուցել պապիկներին: Բոստանում ինչ կար խառնեցին իրար և ստացան սա»:
     Արցախի այս կոլորիտային ուտեստի մեջ օգտագործվում է 20-ից ավելի տեսակի կանաչի: Այդ կանաչիներից ամեն մեկն իր անվանումն ունի, պարզապես մեկ հավաքական անունով կոչում է ժենգյալով հաց: «Հիմա 15 տեսակի կանաչի կա, բայց գարնանը, երբ նոր է սկսվում կանաչիների դուրս գալը, 27-28 տեսակ լինում է: Շոգի հետ գնալով իջնում է, հասնում 8 տեսակի: Հիմա անտառներից էլ ենք քաղում, բացի դա բոստանում էլ մի 12 տեսակ կա»:
Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը
Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը

     Կնձմնձուկը, ճռճռո, գառան ականջ, ուտեմ՝տիտեմ, թրթնջուկ, պառավի պոռտ, եղինջ, սպանախի թև, բազուկի երկու տեսակ, թալ, համեմ, սոխ և այլն: Սուսաննան նշում է, որ կանաչիներին այս անվանումները նույնպես մեծերն են տվել: «Կանաչիները 4 անգամ լվանում ենք հոսող ջրի տակ, փռում ենք, չորանում են, հետո՝ կտրատում, ավելացնում աղ, պղպեղ և ձեթ: Իսկ խմորը՝ յուխան (բարակ լավաշ) պատրաստում ենք առանց խմորիչի՝ ջուր, ալյուր և աղ: Բացի այդ այն պետք է պատրաստել վառարանի վրա, որպեսզի ծխի համն էլ զգացվի: Սկզբներում ժենգյալով հացին մեծերն ասել են պինջյարով հաց, այսինքն եղինջով հաց: Երևանցիներն ասացին ժենգյալով ու էդպես էլ մնաց»:
Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը
Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը
Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը
Գառան ականջ, պառավի պորտ, թալ և այսպես 28 տեսակի կանաչի. արցախցի ընտանիքը ներկայացնում է ժենգյալով հացի ստեղծման պատմությունը
15288 | 1
Facebook