Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա»-ին հողամաս նվիրաբերելու որոշմանը

16:20, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա»-ին հողամաս նվիրաբերելու որոշմանը
     Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին հողամաս նվիրաբերելու մասին որոշման նախագծին։ Ըստ ներկայացվող նախագծի՝ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների տնօրենները համատեղ դիմումով Երևանի քաղաքապետարան են ներկայացրել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրեր՝ խնդրելով այդ ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց սեփականության իրավունքով օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամաս: Ասում են՝ սրանով կառավարությունը բիզնեսն ընդլայնելու աջակցություն է ցուցաբերում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով, ըստ լուրերի, «Սպայկա» ընկերության 49% բաժնետեր է։ Խոսակցությունների համաձայն, տարիներ առաջ, ընկերության հիմնադիր Դավիթ Ղամբարյանի հետ համասեփականատեր էր Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ով հետո իր բաժնեմասը վաճառել է Միքայել Մինասյանին։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
26267 | 0
Facebook