Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թեև Պորոշենկոն սրիկաների սրիկան է, բայց նրա նկատմամբ իմպիչմենթի գործընթացը դատապարտված է ձախողման»․ Ուկրաինայի նախկին վարչապետ

16:05, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
«Թեև Պորոշենկոն սրիկաների սրիկան է, բայց նրա նկատմամբ իմպիչմենթի գործընթացը դատապարտված է ձախողման»․ Ուկրաինայի նախկին վարչապետ
     Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը RT-ի եթերում մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ մի քանի խմբակցություններ մտադիր են Պետրո Պորոշենկոյին իմպիչմենթ հայտարարելու գործընթաց սկսել։ Նրա խոսքով՝ նախաձեռնության հեղինակը Գերագույն ռադայի պատգամավոր Յուլյա Տիմոշենկոն է, ով ցանկացած եղանակով տենչում է հասնել իշխանության։ «20 տարի է՝ ճանաչում եմ Տիմոշենկոյին. նա իշխանության հասնելու անհանգուրդ ցանկություն ունի։ Նրա ընդդիմադիր գործունեության հիմքում վերադարձի ցանկությունն է»,- ասել է Ազարովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում բացակայում է իմպիչմենթ հայտարարելու մասին օրենքը, ուստի դրան հասնել հնարավոր չէ։ «Իմպիչմենթի հնարավոր է հասնել միայն Մայդանի միջոցով, բայց նա չի գնա այդ քայլին՝ հաշվի առնելով իր ցածր վարկանիշը»,- ընդգծել է Ազարովը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ թեև Պորոշենկոն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս խախտել է օրենքները, օրենսդրությամբ հնարավոր չէ հասնել իմպիչմենթի։ «Նրա նկատմամբ կարելի է տասնյակ գործեր հարուցել։ Պորոշենկոն սրիկաների սրիկան է, ավելի վատ նախագահ Ուկրաինան չի ունեցել»։
6660 | 0
Facebook