Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող ա՞ էդ մարդկանց մեջ զարթնելա փաստաբանական խիղճը, պարզապես ուզում են խայտառակ չլինեմ ու ասում են, որ ծեծել եմ չեմպիոնի»․ Տ․ Աթանեսյան

15:25, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
«Կարող ա՞ էդ մարդկանց մեջ զարթնելա փաստաբանական խիղճը, պարզապես ուզում են խայտառակ չլինեմ ու ասում են, որ ծեծել եմ չեմպիոնի»․ Տ․ Աթանեսյան

Ամիսներ առաջ փաստաբանների մասնակցությամբ վիճաբանության և ծեծի միջադեպից տուժող ճանաչված Տիգրան Աթանեսյանը որպես կասկածյալ է ընդգրկվել, այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Քիչ առաջ ստացա ծանուցագիր՝ որպես կասկածյալ քննիչի մոտ ներկայանալու մասին: Իմ վրա իմ գրասենյակում հարձակվեն՝ անսպասելի և ստոր եղանակով, ու հիմա ինձ են կասկածում, այն էլ գիտե՞ք ինչում՝ որ ես ծեծել եմ մարտական տաէկվոնդոյի չեմպիոնին: Մտածում եմ, կարող ա՞ էդ մարդկանց մեջ վսյո-տակի զարթնելա փաստաբանական խիղճը, պարզապես ուզում են խայտառակ չլինեմ ու ասում են, որ ծեծել եմ չեմպիոնի: Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա պարզապես խայտառակություն է և բացահայտ ապօրինություն՝ արդեն իսկ հասկանալի նպատակներով: Ցավոք չենք հասցրել իրականում ծեծել դրանց, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ եթե ծեծած լինեինք, ապա դա միանգամայն իրավաչափ կլիներ, ինչը ցավոք չեն ընդունում մեր իրավապահ մարմինները: Որևէ տարբերություն չի կարող դրվել բնակարանի և գրասենյակի միջև այս դեպքում: Նման մոտեցումը վկայում է առնվազն այն բանի մասին, որ ինքնապաշտպանությունը մեր երկրում դիտվում է որպես հանցագործություն: Եթե նպատակ է դրվել մեզ վախեցնելու միջոցով ստիպել գնալ հաշտության, ապա դա անիմաստ է: Եթե նպատակ է դրվել մեզ դատապարտել և զրկել այդ հիմքով արտոնագրից, ապա նման որոշումները պետք է կայացվեն ամենաբարձր ատյաններում: Եթե դա այդպես է, ապա ակնհայտ է, որ մեզ սպասվում է դժվարին պայքար, որին մենք պատրաստ ենք՝ հանուն արդարության և փաստաբանության»,- գրել է փաստաբանը:
     Հիշեցնենք, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:

3919 | 0
Facebook