Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատավորը Վահան Շիրխանյանի պաշտպանի նկատմամբ ևս սանկցիա կիրառեց

15:05, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Դատավորը Վահան Շիրխանյանի պաշտպանի նկատմամբ ևս սանկցիա կիրառեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով դատական նիստի ընթացքում, կալնավորված Վահան Շիրխանյանի և դատավորի մեջ վեճ է եղել: «Երբ դատավորն իմ պաշտպանյալի նկատմամբ սանկցիա կիրառեց, ես նույնպես դատարանի դահլիճը լքեցի: Դատավորն այդ ամենը որակել է, որ ես անհարգալից եմ գտնվել դատարանի նկատմամբ, և իմ նկատմամաբ ևս սանկցիա պետք է կիրառի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Վերջինը տեղեկացրել է, որ դատավորը պահանջել է սանկցիա կիրառելու դիմումն ուղարկել Փաստաբանների պալատ և Վահան Շիրխանյանի համար հանրային պաշտպան ներգրավվել: «Իմ պաշտպանյալն ինձնից չի հրաժարվում, այդ մասին դատարանում բարձրաձայնել են նաև մյուսների պաշտապաններն՝ ասելով, որ նոր պաշտպան ներգրավելու կարիք չի լինի, իսկ դատավորը իր որոշումը չի փոխել»,- տեղեկացրեց Ալումյանը: Դատական նիստը հետաձգվել է` հուլիսի 7-ին` ժամը 11:00-ին:

3236 | 0
Facebook