Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է

16:10, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է
     Այսօր՝ հունիսի 25-ին, ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնի մահվան օրն է: Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին՝ 50 տարեկան հասակում: Ըստ հետաքննության, նա մահացել է անզգուշության հետևանքով գործած սպանության պատճառով։ Նրա հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009 թվականի հոկտեմբերի 26-ին հրապարակվում է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։ Երգի մաստեր ձայնագրությունը ուժեղ հսկողության տակ իրականացրել է «Sony» ընկերության բրիտանական բաժանմունք և մի քանի ռադիոկայաններ։ Համանուն ալբոմը վաճառքում է հայտնվել հոկտեմբերի 26-ին։
Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է
Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է

     2009 թվականի նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած «American Music Awards» մրցանակաբաշխությանը Մայքլ Ջեքսոնը հետմահու արժանացել է 4 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն փոփ/ռոք կատարող», «Լավագույն երգիչ սոուլ և առ-ն-բի ոճերում», Number Ones ալբոմը արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին փոփ/ռոք, սոուլ/առ-ն-բի ոճերում։ 2010 թվականի հունվարի 31-ին Մայքլ Ջեքսոնը հետմահու արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար, սա երգչի 14-րդ «Գրեմմի»-ն էր, մրցանակը ստացել են նրա երեխաները։
Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է
Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է
Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է

     Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին, Գերի քաղաքում: Նա համարվում է փոփ երաժշտության արքան: Արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Նա բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է: Ունի երկու երեխա:
Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է
Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է
Այսօր Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն է
13775 | 0
Facebook