Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր ծանրորդները Տոկիոյից վերադառնում են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով

14:35, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Մեր ծանրորդները Տոկիոյից վերադառնում են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվեց ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի։ Մեր հավաքականը մրցատեղիից վերադառնում է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով։ Հիշեցնենք, որ Տոկիոյում աշխարհի չեմպիոն հռչակվեց Սիմոն Մարտիրոսյանն, ով այս առաջնությանը մասնակցում էր գերծանր քաշային կարգում։ Բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը։ Մեր մյուս ներկայացուցիչները մնացին առանց մեդալների։ 85 կգ քաշային կարգում հանդես եկած Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրեց 6-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը՝ 7-րդ տեղն, իսկ գերծանր քաշային կարգում հանդես եկած Արփինե Դալալյանը 4-րդն էր։

Նշենք, որ թիմային հաշվարկով տղամարդկանց հավաքականը զբացեղրեց 10-րդ տեղը՝ վաստակած 268 միավորով, և առաջ անցավ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հավաքականներից։ Կանանց հավաքականն ընդհանուր հաշվարկում 14-րդն էր՝ վաստակած 134 միավորով։

3763 | 0
Facebook