Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»

14:25, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»

Երիտասարդ ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, ժամանակակից լուծումներով, Հայաստանում առաջին անգամ բեմ բարձրացրեց Ջորջ Օուրելի` «Անասնաֆերմա»-ն` մեկ անգամ ևս բոլորին նախազգուշացնելով` պետք չէ անտարբերության մատնել մեր շուրջը կատարվող ագահությունն ու դաժանությունը, քանի դեռ ուշ չէ:
     «Մեծ աշխատանք էր արված, ուրախ եմ ևʹ Սարգիսի, ևʹ «Գոյ» թատրոնի համար, որ ևս մեկ ներկայացումով թատրոնի խաղացանկը հարստացավ: Ժամանակակից շատ հետաքրքիր լուծումներ էին տրված, աշխատել էր շատ զուսպ, բայց դրանից շահել էր ներկայացումը, և ասելիքը բոլորիս համար պարզ էր»,- ներկայացման պրեմիերայից հետո MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց դերասան Տիգրան Ներսիսյանը:

«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»
«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»
«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»
«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»

     Սարգիս Արզումանյանի խոսքով` թեև չափազանց բարդ ու պատասխանատու էր նման գործի ընտրությունը, բայց պրեմիերայից հետո համոզվեց, որ ստեղծագործական թիմի ջանքերը զուր չեն անցել, ներկայացումը հաջողվել է.
     «Դերասանների աշխատանքից գոհ եմ, սպասելիքներս գերազանցեցին»,- մեզ հետ զրույցում նշեց ռեժիսորը:
     Աշոտ Տեր-Մաթևոսյան, Տրդատ Մակարյան, Սարգիս Չոլանյան, Կարեն Գալստյան, Ռիտա Խալաթյան և այլք. ստեղծագործական խումբը շուրջ 4 ամիս անդադար աշխատել է ներկայացման շուրջ: Թեʹ ռեժիսորին, թեʹ դերասաններին գործը ստեղծագործելու անծայրածիր հնարավորություն էր տվել, ինչից օգտվելու առիթն արտիստները բաց չէին թողել:
«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»
«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»

     Յուրահատուկ էին մոտեցել նաև ներկայացման երաժշտության հեղինակներն` Արթուր Մանուկյանն ու Սերգո Սարգսյանն, ովքեր բեմադրության համար հատուկ երաժշտություն էին գրել:
     «Անասնաֆերմա»-ն նախատեսված է 18-ից բարձր հանդիսատեսի համար: Ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի նաև հունիսի 28-ին և 30-ին:
«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»
«Սպասելիքներս գերազանցեցին». պրեմիերա` «Գոյ» թատրոնում. «Անասնաֆերմա»

    
     Հեղ․՝ Անի Մնացականյան

4474 | 0
Facebook