Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով դատական նիստը: Նիստը սկսվելուն պես դատավոր Արմենակ Բեկթաշյանը սանկցիա է կիրառել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ և նախազգուշացրել, որ մյուս անգամ ոտքի չկանգնելու դեպքում Շիխանյանն այլևս չի մասնակցի դատական նիստերին: Դատավորի ներս մտնելուց Շիրխանյանը ոտքի չի կանգնել՝ նշելով, որ ի վիճակի չէ: «Ո՞վ ասաց, փորձաքննության եզրակացության մեջ նման բան չկա:
Դահլիճում կա երրորդ կարգի հաշմանդամ, ով ոտքի է կանգնում: Իսկ դուք չեք ուզում չեք կանգնում: Պետք է հարգեք դատարանին»,- ասել է Բեկթաշյանը: «Նախ թող փորձագետը գա կանգնի, բացի դրանից դատարանը հարգու՞մ է իմ իրավունքները»,- արձագանքել է Շիխանյանը:
Շիրխանյանը դատական նիստերի դահլիճից երեք ժամով հեռացվել է: