Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արծվիկ Մինասյանը զայրացրեց վարչապետին

12:45, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Արծվիկ Մինասյանը զայրացրեց վարչապետին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, երկու օր ժամանակ է խնդրել՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար: «Ոչ, հանձնաժողովների նիստերին դուք քննարկելու ժամանակ ունեիք: Մենք ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում կիրառեք: Մենք մի օր պետք է դա դադարեցնենք, պարոն Մինասյան: Բոլոր պրոցեդուրաներն անցնում ենք, հետո գալիս եք ու էլի մեկ-երկու օր խնդրում»,- զայրացել է վարչապետը` հավելելով, որ մեկ օր ժամանակ է տալիս:

6161 | 1
Facebook