Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանի Քվետա քաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 11-ի

12:35, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Պակիստանի Քվետա քաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 11-ի
     Պակիստանի Քվետա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 11 մարդ է զոհվել․ РИА Новости-ի փոխանցմամբ հաղորդում է Geo TV հեռուստաալիքը։
    

Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի և 14 վիրավորի մասին։
     Պայթյունը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի ոստիկանության գրասենյակի մոտ, որը հանդիսանում է Քվետայի վարչական կենտրոնը։ Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը պայթեցրել է այն ժամանակ, երբ նրա մեքենան փորձել են կանգնեցնել ոստիկանները:

Հեռուստաալիքի փոխանցմամբ, զոհերի թվում են 4 ոստիկան, ոստիկանության 9 աշխատակիցներ էլ վնասվածքներ են ստացել:

6254 | 0
Facebook