Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթիկում փլուզման հետևանքով 20 մարդ տարհանվել է. վարչապետը քննարկում կանցկացնի

11:55, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Արթիկում փլուզման հետևանքով 20 մարդ տարհանվել է. վարչապետը քննարկում կանցկացնի

Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Արթիկ քաղաքում բնակելի շենք է վթարվել: Վարչապետը Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել է, թե ինչ է կատարվել անցած գիշեր:
     «Բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել, ես կխնդրեի, որ արագ ուսումնասիրություն իրականացվի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, լուծում տրվի այն ընտանիքներին, որոնք մնացել են դրսում»,- ասել է Լոքյանը։ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին նշել է, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է։ «Դա չի վերահսկվել մեր կողմից, վերադարձումները, չեմ կարծում, որ ճիշտ են»,- ասել է Տոնոյանը։
     «Կառավարության նիստից հետո խնդրում եմ հավաքվենք, լուծումները տանք»,- հանձնարարել է վարչապետը։
     Տեղեկացնենք, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ ժամը 23:55-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է։ Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ։ Շենքի վտանգավոր հատվածից տարհանվել են թվով 20 բնակիչ:

3437 | 0
Facebook