Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում 56-ամյա Mercedes-ի վարորդը հանկարծամահ է եղել, 60-ամյա ուղևորուհին էլ ավտոմեքենայից իրեն դուրս է շպրտել

11:45, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Կապանում 56-ամյա Mercedes-ի վարորդը հանկարծամահ է եղել, 60-ամյա ուղևորուհին էլ ավտոմեքենայից իրեն դուրս է շպրտել
     Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մելիք Ստեփանյան փողոցում՝ ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Պարզվել է, որ վարորդը՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սուրիկ Աֆթանդիլյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VM 549 համարանիշի ավտոմեքենայով վարելու ընթացքում բախվել է Մ. Ստեփանյան փողոցի պատնեշին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է նաև Կապան քաղաքի բնակչուհի՝ 60-ամյա Էռնա Հակոբյանը, ով, տեսնելով, որ վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել, ով էլ մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ս. Աֆթանդիլյանը անհատ տաքսու վարորդ էր և Mercedes-ը շահագործում էր որպես տաքսի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Աֆթանդիլյանը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
5481 | 0
Facebook