Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ռազմանավերը «Կալիբր» հրթիռներով հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի օբյեկտներին

11:20, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ռուսական ռազմանավերը «Կալիբր» հրթիռներով հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի օբյեկտներին

Ռուսական ռազմական նավատորմը վեց թևավոր հրթիռներ է արձակել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օբյեկտների ուղղությամբ, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Միջերկրական ծովի արևելյան մասից «Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչը» և ռուսական «Կրասնոդար» սուզանավը վեց թևավոր հրթիռներ են արձակել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբի օբյեկտների վրա: «Կրասնոդար» սուզանավն իրականացրել է հրթիռներ՝ ընկղմված դիրքում», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հարվածների հետևանքով ոչնչացվել են զինյալների զենքերի խոշոր պահեստները, որոնք գտնվում էին Համա նահանգի կենտրոնական մասում:

Ռուս զինվորականները բազմիցս օգտագործել են «Կալիբր» հրթիռներ Սիրիայում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել մայիսի վերջին, երբ ռազմանավերը հարվածների թիրախ էին դարձրել ահաբեկիչների դիրքերը` Պալմիրայում:

Ռուսական ռազմանավերը «Կալիբր» հրթիռներով հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի օբյեկտներին
7571 | 0
Facebook