Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տաշիրում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

11:00, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Տաշիրում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունիսի 23-ին ժամը 00:33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի կաթի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին փոխանցում են ԱԻՆ մամուլի բաժնից:
     Պարզվել է, որ Երևանյան փողոցում՝ «Դուստր Մելանյա» պանրի գործարան ՍՊԸ-ի մոտակայքում, բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի 34 ZV 241 պետհամարանիշի (վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Ա.) և «BMW» մակնիշի 24 OO 910 պետհամարանիշի (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ Մ. Ա.-ը և Ա. Ս.-ը դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղի ուժերով տեղափոխվել Տաշիր քաղաքի ԲԿ, տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

4320 | 0
Facebook