Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

10:30, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվեց ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի։ Այսօր պայքարի մեջ մտավ մեր վերջին ներկայացուցիչը՝ Սիմոն Մարտիրոսյանն, ով այս առաջնությանը հանդես եկավ գերծանր քաշային կարգում։ Մեր ծանրորդը, պոկելով 191 կգ և 235 հրելով կգ, երկամարտի 426 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Սիմոնը 20 կգ ավել բարձրացրեց, քան արծաթե մեդալ նվաճած վրացի Գիորգի Չխեիկիձեից, ով երկամարտում գրանցել էր 406 կգ արդյունք։ Երրորդ տեղը զբաղեցրեց Սերբիան ներկայացնող Տամաս Կաժդոչին՝ երկամարտի 403 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում բրոնզե մեդալ են նվաճել 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը։

Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

8734 | 0
Facebook