Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում հանդես կգան հայտնի մենակատարներ` աշխարհի տարբեր անկյուններից

12:15, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Հայաստանում հանդես կգան հայտնի մենակատարներ` աշխարհի տարբեր անկյուններից

Հունիսի 28-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրում է գեղեցիկ սիմֆոնիկ համերգի, որի ընթացքում կհնչեն Աարոն Կոպլենդի, Կլոդ Դեբյուսիի, Տակաշի Յոշիմացուի, Ֆաբիան Պանիսելլոյի, ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ), Մարիա Նեմցովան (դաշնամուր), Վիտալի Վատուլիան (ալտ սաքսոֆոն), Բորիս Ալահվերդյանը (կլարնետ) և Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)։
     Համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև կոմպոզիտոր, դիրիժոր Ֆաբիան Պանիսելլոն։ Պանիսելլոյի ղեկավարությամբ նվագախումբը կհնչեցնի նրա իսկ ստեղծագործությունները՝ Ջութակի և Դաշնամուրի կոնցերտները, որոնք առաջին անգամ կներկայացվեն հայ ունկնդրին։
     Նշենք, որ Արգենտինան ներկայացնող կոմպոզիտոր Ֆաբիան Պանիսելլոն ժամանակակից ամենապահանջված ու հայտնի ստեղծագործողներից է։
     Նրա գործերը ներկայացրել են աշխարհում հայտնի կոլեկտիվներ՝ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը, BBC սիմֆոնիկ նվագախումբը, Իսպանիայի ազգային և այլ նվագախմբեր ու անվանի արտիստներ։
     Որպես դիրիժոր՝ Ֆաբիան Պանիսելլոյի երկացանկում են ինչպես 20-րդ դարի հայտնի ստեղծագործություններ, այնպես էլ բազմաթիվ գործեր, որոնց պրեմիերաները վստահվել են նրան։

2430 | 0
Facebook