Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի վարչապետն ասել է՝ երբ կհայտարարեն Մոսուլի ազատագրման մասին

10:50, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Իրաքի վարչապետն ասել է՝ երբ կհայտարարեն Մոսուլի ազատագրման մասին

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ առաջիկա օրերին արդեն կարելի կլինի հայտարարել Մոսուլի վերջնական ազատագրման մասին:
    
     «Դա ընդամենը մի քանի օրվա հարց է, և մենք կհայտարարենք Մոսուլի ազատագրման մասին», - ասել է Ալ Աբադին Al Samuria հեռուստաընկերությանը տված հարցազրույցում․ այս մասին փոխանցում է РИА Новости գործակալությունը։
     Վարչապետը նշել է, որ իրենք անհապաղ պատրաստվում են ձեռնամուխ լինել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից ավերված մի շարք պատմական հուշարձաներրի վերականգնման աշխատանքներին:

Նախատեսվում է վերակառուցել Նեմրութ և Խաթրա (Էլ Խադր) հնագույն քաղաքները, ինչպես նաև Մոսուլի հայտնի ան Նուրի մզկիթի ալ Խադբա մինարեթը, որը ԴԱԻՇ գրոհայինները պայթեցրել էին վերջերս:
    
     Մոսուլը ԴԱԻՇ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել երկու տարուց ավելի: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին:
    
    
4888 | 0
Facebook