Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանը լայնածավալ գրոհ է սկսել կառավարության դեմ ու սա դեռ նախերգանքն է. նա ծրագիր ունի. «Իրավունք»

09:45, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ծառուկյանը լայնածավալ գրոհ է սկսել կառավարության դեմ ու սա դեռ նախերգանքն է. նա ծրագիր ունի. «Իրավունք»

«Վաղուց հայտնի է, որ Ծառուկյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ, միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ:

Եվ ահա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ Ծառուկյանն անցնում է լայնածավալ գրոհի՝ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ: Ակնհայտ է, որ Ծառուկյան դաշինքի պատգամավորների՝ կառավարության դեմ ուղղված խիստ քննադատությունը և աննախադեպ ակտիվությունը նախապես պլանավորված էին:

Այդ գրոհը նախերգանքն է այն ծավալուն քարոզչական արշավի, որը, ըստ վերլուծաբանների, կսկսի Ծառուկյանն ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ՝ սեպտեմբերին:

Այդ արշավը հետզհետե թափ կհավաքի և իր բարձրակետին կհասնի 2018-ի փետրվարին, երբ պետք է վճռվի ՀՀ վարչապետի պաշտոնի հարցը: Ակնհայտ է, որ Ծառուկյանն իր առջև ծրագիր է դրել մինչև 2018 թվականի փետրվարը «մաշել» Կարեն Կարապետյանի ռեյտինգը և թույլ չտալ, որ նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Ըստ վերլուծաբանների, Ծառուկյանը կփորձի 2018 թվականի փետրվարին կոալիցիայից դուրս մղել ՀՅԴ-ին և զբաղեցնել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ տեղը՝ համապատասխան դիրքեր ստանձնելով գործադիր իշխանության մեջ:

Ըստ վերոհիշյալ վերլուծաբանների, Ծառուկյանը կփորձի ստանձնել փոխվարչապետի պաշտոնն այն դեպքում՝, երբ վարչապետի պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը»:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6390 | 5
Facebook