Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Խանդոյանին տեղափոխել են պատժախուց

10:10, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Արայիկ Խանդոյանին տեղափոխել են պատժախուց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ) պատժախուց են տեղափոխել. Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Նախօրեին տեղի ունեցած դատական նիստից հետո նրան տարել են ոչ թե խուց, այլ պատժախուց: Պատժախցում պետք է հինգ օր մնա»,-ասաց Պապիկյանը: Նրա խոսքով պատժախուց տեղափոխելու պատճառն այն է եղել, որ դատական նիստից առաջ խուզարկել են Խանդոյանին և նրա մոտից հայտնաբերել արգելված իր: Թե ինչ իրի մասին է խոսքը, Պապիկյանը չասաց. «Երբ ՔԿ վարչությունը կամ ՔԿՀ-ն կարձագանքեն կամ կհայտնեն արգելված իրի մասին, մենք կհայտնենք մեր կարծիքը: Ակնհայտ երևում է, որ ցանկացել են որևէ կերպ ճնշել իմ պաշտպանին և հասկացնել, որ դատական նիստերի ընթացքում պետք է լռի»,-ասաց պաշտպանը:
     Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով արտագնա նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանը փորձլ է հայտարարություն անել, դատավորը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել և 6 ժամով հեռացրել նիստերի դահլիճից:

5579 | 0
Facebook