Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Արփինե Դալալյանը չկարողացավ պայքարել մեդալի համար

09:20, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ծանրամարտ. Արփինե Դալալյանը չկարողացավ պայքարել մեդալի համար

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին է մոտենում ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի։ Այսօր հարթակ դուրս եկած գերծանր քաշային Արփինե Դալալյանը չկարողացավ պայքարել մեդալի համար։ Նա, պոկելով 100 կգ և հրելով 134 կգ, երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Մեր ծանրորդուհին 3-րդ տեղը զբաղեցրած մրցակցուհուն զիջեց 12 կգ։

Այս քաշային կարգի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Յոնջուն Սունը (երկարամարտի 281 կգ արդյունք), ում Արփինեն զիջեց 47 կգ։ Արծաթե մեդալ նվաճեց Թայլանդի ներկայացուցիչ Դուանգակսորն Չայդին՝ երկամարտի 260 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Էկվադորի ներկայացուցիչ Լիզեթ Այովին՝ երկամարտի 246 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում բրոնզե մեդալներ են նվաճել 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը։

Արփինե Դալալյանը չկարողացավ պայքարել մեդալի համար
Արփինե Դալալյանը չկարողացավ պայքարել մեդալի համար
3218 | 0
Facebook