Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտակերտի դիրքապահների հավաքածուն՝ հակառակորդի արկերի բեկորներից

23:05, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Մարտակերտի դիրքապահների հավաքածուն՝ հակառակորդի արկերի բեկորներից
     Նկարում տարբեր տրամաչափի արկերի բեկորներ են. Մարտակերտի ուղղության հենակետերից մեկում մեր տղաներն են հավաքել: Թշնամու յուրաքանչյուր հրետակոծությունից հետո մաքրում են տարածքը, հարստացնում իրենց «հավաքածուն» իրեղեն ապացույցներով: Տվյալ դիրք ոտք դնողը միանգամից այս կողմ է քայլում, երկար ուսումնասիրում, հարցուփորձ անում, նոր միայն անցնում առաջ: Սա մի յուրահատուկ ուսումնական կետ է, որտեղ մարտական հերթապահությանը նոր ներգրավվող անձնակազմին պարզաբանում են հրետանային և հրթիռահրետանային տարբեր միջոցների կիրառման առանձնահատկությունները, դրանց կրակից պատսպարվելու առավել հուսալի ձևերը և այլն ցույց են տալիս թաքստոցների տեղերը: Հենց այսպես էլ ծառայում են մեր դիրքապահները՝ թշնամու հրետակոծության և գնդակոծության տակ: Եվ նույնիսկ այդ կրակի տարափից նրանք փորձում են օգուտ քաղել…,- կարդում ենք ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում:
Մարտակերտի դիրքապահների հավաքածուն՝ հակառակորդի արկերի բեկորներից
Մարտակերտի դիրքապահների հավաքածուն՝ հակառակորդի արկերի բեկորներից
6076 | 0
Facebook