Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զինծառայողներին՝ բնակարանային խնդիրների լուծման հարցում

22:25, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զինծառայողներին՝ բնակարանային խնդիրների լուծման հարցում
     Արցախի կառավարությունը որոշում է կայացրել իր 2014թ. դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, ըստ որի՝ հանրապետության զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու դեպքում, կտրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիպոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով:
     Արցախի վարչապետը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝ մյուս ուժային կառույցների աշխատակիցներին ևս ծրագրում հետագայում ընդգրկելու նպատակով:
3745 | 0
Facebook