Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը կարգելի անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները

20:25, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Facebook-ը կարգելի անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները
     Facebook-ը կարգելի, որպեսզի անծանոթները ներբեռնեն օգտատերերի լուսանկարները: Սոցկայքի նոր նախագծերի առաջխաղացման գծով մենեջեր Սոմանը հայտարարել է, որ այժմ փորձարկումներ են իրականացվում այդ ուղղությամբ: Սկզբնական շրջանում դա հասանելի կլինի միայն Հնդկաստանի օգտատերերին, փոխանցում է Коммерсантъ-ը:
     Նորարարությունը թույլ կտա օգտատերերին սահմանափակել իրենց լուսանկարները ներբեռնելու հնարավորությունը և կարգելի անծանոթներին տարածել դրանք:
     Facebook-ի ներկայացուցիչները բացատրել են, որ դա արվում է օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության համար:
Աղբյուրը` kommersant.ru
14073 | 0
Facebook